23:32  ,  1 հոկտեմբերի, 2019

Վալվերդե. «Ինտերին» դժվար կլինի հաղթելը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ «Բարսելոնան» միայն 3 միավոր է ակնկալում իտալական թիմի դեմ խաղից:

«Մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար, սակայն հասկանում ենք, որ այս «Ինտերը» տարբերվում է նախորդ տարվա «Ինտերից»: 

«Ինտերն» ունի նոր գլխավոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ, նոր խաղաոճ, և ես վստահ եմ, որ մեզ մեծ դժվարություններ են սպասվում այս խաղում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում «Ինտերի» հետ կմրցի հոկտեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում