19:15  ,  1 հոկտեմբերի, 2019

Ռոնալդուն սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել հաջորդ տարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու հնարավորությունը, հաղորդում է Sportbible-ն:

Ռոնալդուն նշել է, որ իրեն հաջողակ ֆուտբոլիստ է համարում, սակայն ֆուտբոլից դուրս կյանքը 34-ամյա պորտուգալացուն սկսել է ավելի շատ դուր գալ:

«Ես սիրում եմ ֆուտբոլը: Ինձ դուր է գալիս նվաճումների հասնելը և երկրպագուներին ուրախացնելը, սակայն խնդիրը կապված է ոչ թե տարիքի, այլ հոգեբանության հետ: Ֆուտբոլից դուրս կյանքը սկսել է ինձ ավելի շատ դուր գալ, և ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել հաջորդ տարի»,- հայտարարել է Ռոնալդուն:

Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ ցանկություն ունի Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում