19:15 1 հոկտեմբերի, 2019Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել հաջորդ տարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու հնարավորությունը, հաղորդում է Sportbible-ն:
Ռոնալդուն նշել է, որ իրեն հաջողակ ֆուտբոլիստ է համարում, սակայն ֆուտբոլից դուրս կյանքը 34-ամյա պորտուգալացուն սկսել է ավելի շատ դուր գալ:
«Ես սիրում եմ ֆուտբոլը: Ինձ դուր է գալիս նվաճումների հասնելը և երկրպագուներին ուրախացնելը, սակայն խնդիրը կապված է ոչ թե տարիքի, այլ հոգեբանության հետ: Ֆուտբոլից դուրս կյանքը սկսել է ինձ ավելի շատ դուր գալ, և ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել հաջորդ տարի»,- հայտարարել է Ռոնալդուն:
Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ ցանկություն ունի Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.