20:26  ,  30 սեպտեմբերի, 2019

«Միլանի» մարզական տնօրենը՝ Ջամպաոլոյի պաշտոնանկության մասին

Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին պաշտոնանկ անելու լուրերի մասին:

«Ակումբի ղեկավարությունը վստահում է Ջամպաոլոյին: Մենք կարծում ենք, որ Ջամպաոլոյին ժամանակ է հարկավոր թիմում առկա խնդիրները վերացնելու համար: 

Ստեղծված իրավիճակում գլխավոր մարզիչի փոփոխությունը միայն բացասական ազդեցություն կունենա թիմի վրա»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Միլանը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում