17:53  ,  27 սեպտեմբերի, 2019

«Գանձասարը» հաղթեց «Երևանին»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 9-րդ տուրում Կապանի «Գանձասարն» ուժերը չափեց «Երևանի» հետ: 

Աշոտ Ադամյանի և Գեղամ Հարությունյանի գոլերի շնորհիվ «Գանձասարը» հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Այժմ «Գանձասարն» ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: Հետնապահ «Երևանը» միավոր չի վաստակել:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Գանձասար» - «Երևան»՝ 2:0

Աշոտ Ադամյան, 20, Գեղամ Հարությունյան, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում