00:59  ,  26 սեպտեմբերի, 2019

«Ինտերը» դժվարությամբ հաղթեց «Լացիոյին», «Նապոլին» պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերն» ուժերը չափեց «Լացիոյի», իսկ «Նապոլին»՝ «Կալյարիի» հետ:

23-րդ րոպեին Դանիլո Դ'Ամբրոզոյի խփած գոլի շնորհիվ «Ինտերը» հաղթանակ տարավ և 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Նապոլին» խաղավարտին բաց թողած գոլի արդյունքում պարտություն կրեց և 9 միավորով 5-րդ տուրից հետո չորրորդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 1:0 (տեսանյութ)

Դանիլո Դ'Ամբրոզո, 23

«Նապոլի» - «Կալյարի»՝ 0:1 (տեսանյութ)

Լուկաս Կաստրո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում