22:40  ,  23 սեպտեմբերի, 2019

«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի երիտասարդ խաղացողներից մեկին

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գոհ է թիմի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի խաղից, հայտնում է Daily Mail-ը:

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը նոր՝ 5 տարվա պայմանագիր կառաջարկի 21-ամյա պաշտպանին, որի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է շուրջ 10 միլիոն եվրո:

Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Նշենք, որ Ֆիկայո Տոմորին հանդիսանում է «Չելսիի» ակումբային ակադեմիայի սան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում