18:50  +04,  22 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի ղեկավարած թիմում 44-րդ րոպեին հաշիվը բացեց ուկրաինացի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն։ 84-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Աարոն Քրեսվելը։

«Վեստ Հեմը» 11 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ հավասարվելով երրորդ տեղում ընթացող «Լեսթերին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 8 միավոր։ 

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Անդրեյ Յարմոլենկո, 44, Աարոն Քրեսվել, 84

«Քրիսթալ Փելաս» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։1 (տեսանյութ)

Լեանդեր Դենդոքեր, 46, ինքնագոլ

Հեռացում՝ Ռոմեն Սես («Վուլվերհեմփթոն»), 73, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ