Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցան առաջին տուրի վերջին հանդիպումները:
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումներից մեկում Զինեդին Զիդանի գլխավորած Մադրիդի «Ռեալը» Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում հյուրընկալվել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիայի դուբլը և Թոմաս Մյոնյեի գոլը հաղթանակ պարգևեցին Թոմաս Տուխելի գլխավորած թիմին:
Միաժամանակ ընթացող «Աթլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս» խաղում թիմերը չորոշեցին հաղթողին: «Աթլետիկոն», պարտվելով 0:2 հաշվով, կարողացավ 2 գոլ խփել և 1 միավոր վաստակել:
Առաջին տուրի երկրորդ խաղային օրվա մյուս հանդիպումներում հաղթանակներ տարան նաև «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան», Զագրեբի «Դինամոն» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»:
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
A խումբ
ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անխել Դի Մարիա, 14, 33, Թոմաս Մյոնյե, 90+1
B խումբ
«Բավարիա» - «Ցրվենա Զվեզդա»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կինգսլի Կոման, 34, Ռոբերտ Լևանդովսկի, 80, Թոնաս Մյուլլեր, 90+1
C խումբ
«Շախտյոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռիյադ Մահրեզ, 24, Իլկայ Գյունդոգան, 38, Գաբրիել Ժեզուս 76
«Դինամո Զագրեբ» - «Ատալանտա»՝ 4:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարին Լեովաց, 10, Միսլավ Օրշիչ, 31, 42, 68
D խումբ
«Աթլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս»՝ 2:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեֆան Սավիչ, 70, Էկտոր Էրերա, 90 - Խուան Կուադրադո, 48, Բլեզ Մատյուիդի, 65
«Բայեր» - «Լոկոմոտիվ»՝ 1:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բենեդիկտ Հյովեդես, 25 (ինքնագոլ) - Գժեգոժ Կրիշովյակ, 16, Դմիտրի Բարինով, 37
Di Maria double! #UCL pic.twitter.com/iWTzg35xU6
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 18, 2019
— Goal (@goal) September 18, 2019
Having your goal disallowed, a gallery pic.twitter.com/0A5IJ8QaJa
— Goal (@goal) September 18, 2019
Ավելի վաղ տեղի ունեցած 2 հանդիպումներում «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը: Հաղթողը չպարզվեց նաև «Բրյուգե» - «Գալաթասարայ» խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում