ՉԼ. «Ռեալը» խոշոր հաշվով պարտվեց Փարիզում, «Յուվենտուսը» չհաղթեց Մադրիդում. Օրվա արդյունքները (տեսանյութ, ֆոտո)

00:59   19 սեպտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցան առաջին տուրի վերջին հանդիպումները:

Խաղային օրվա կենտրոնական հանդիպումներից մեկում Զինեդին Զիդանի գլխավորած Մադրիդի «Ռեալը» Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում հյուրընկալվել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիայի դուբլը և Թոմաս Մյոնյեի գոլը հաղթանակ պարգևեցին Թոմաս Տուխելի գլխավորած թիմին:

Միաժամանակ ընթացող «Աթլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս» խաղում թիմերը չորոշեցին հաղթողին: «Աթլետիկոն», պարտվելով 0:2 հաշվով, կարողացավ 2 գոլ խփել և 1 միավոր վաստակել:

Առաջին տուրի երկրորդ խաղային օրվա մյուս հանդիպումներում հաղթանակներ տարան նաև «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան», Զագրեբի «Դինամոն» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անխել Դի Մարիա, 14, 33, Թոմաս Մյոնյե, 90+1

B խումբ

«Բավարիա» - «Ցրվենա Զվեզդա»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կինգսլի Կոման, 34, Ռոբերտ Լևանդովսկի, 80, Թոնաս Մյուլլեր, 90+1

C խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռիյադ Մահրեզ, 24, Իլկայ Գյունդոգան, 38, Գաբրիել Ժեզուս 76

«Դինամո Զագրեբ» - «Ատալանտա»՝ 4:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարին Լեովաց, 10, Միսլավ Օրշիչ, 31, 42, 68

D խումբ

«Աթլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս»՝ 2:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեֆան Սավիչ, 70, Էկտոր Էրերա, 90 - Խուան Կուադրադո, 48, Բլեզ Մատյուիդի, 65

«Բայեր» - «Լոկոմոտիվ»՝ 1:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բենեդիկտ Հյովեդես, 25 (ինքնագոլ) - Գժեգոժ Կրիշովյակ, 16, Դմիտրի Բարինով, 37

Ավելի վաղ տեղի ունեցած 2 հանդիպումներում «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը: Հաղթողը չպարզվեց նաև «Բրյուգե» - «Գալաթասարայ» խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։