22:47  ,  18 սեպտեմբերի, 2019

ՉԼ. «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը, «Բրյուգեն» ու «Գալաթասարայը» ոչ ոքի խաղացին (տեսանյութ, ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում հունական «Օլիմպիակոսն» ընդունել էր անգլիական «Տոտենհեմին», իսկ բելգիական «Բրյուգեն»՝ թուրքական «Գալաթասարային»:

«Բրյուգե» - «Գալաթասարայ» խաղում գոլեր չգրանցվեցին: A խմբի մյուս ներկայացուցիչները՝ «Ռեալն» ու ՊՍԺ-ն, պայքարի մեջ կմտնեն ավելի ուշ:

B խմբում Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմը», հաղթելով «Օլիմպիակոսին» 2:0 հաշվով, չկարողացավ պահպանել առավելությունը և 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Բրյուգե» - «Գալաթասարայ»՝ 0:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

B խումբ

«Օլիմպիակոս» - «Տոտենհեմ»՝ 2:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դանիել Կաշտելու, 44, Մաթյե Վալբուենա, 54 (11մ.) - Հարի Քեյն, 26 (11մ.), Լուկաս Մոուրա, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում