13:47  ,  18 սեպտեմբերի, 2019

«Ռոմայի» նոր համազգեստը, որով առաջին խաղը կանցկացնի «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ (ֆոտո)

Իտալական «Ռոման» ներկայացրել է նոր խաղային համազգեստի երրորդ տարբերակը ընթացիկ մրցաշրջանի համար։ Այն մուգ կապույտ է, դեղին օձիքով։ Ակումբի տեխնիկական գործընկերը Nike-ն է։

Նոր համազգեստով «Ռոման» առաջին հանդիպումը կանցկացնի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

Իտալիայի անցած առաջնությունում «Ռոման» գրավել է 6-րդ տեղը։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում մայրաքաղաքային թիմը կմրցի նաեւ գերմանական «Վոլֆսբուրգի» եւ «Բորուսիա Մ․»-ի հետ։

Առաջին տուրի «Ռոմա» - «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում