00:02  +04,  17 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանը՝ «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերյան հարցումով ճանաչվել է Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ «Ռոմա» - «Սասուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի Թվիթերյան պաշտոնական էջը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը երեք գոլային փոխանցում կատարեց, այդ թվում Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ «Ռոմայում» Մխիթարյանն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: