21:50  +04,  16 սեպտեմբերի, 2019

Անչելոտի. «Նապոլին» պատրաստ է «Լիվերպուլի» հետ խաղին

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման մասին:

«Հանդիպման ֆավորիտը «Լիվերպուլն է»: Այստեղ այլ տարբերակ լինել չի կարող: Հիմա «Լիվերպուլն» ավելի է հզորացել և կայուն ֆուտբոլ է ցուցադրում: 

«Նապոլիի» համար շատ դժվար է լինելու Չեմպիոնների լիգայի գավաթակրի հետ պայքարելը, սակայն մենք պատրաստ ենք»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Անչելոտին:

«Նապոլի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: