«Պորտուի» 38-ամյա իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերում արած գրառումով տեսակետ է հայտնել «Ոսկե գնդակի» շնորհման մասին։
«Վան Դեյքը լավագույն պաշտպանն էր անցած մրցաշրջանում, բայց «Ոսկե գնդակի» թեման բարդ է։ Ո՞վ է արժանի լավագույնի մրցանակին։
Պետք է ամեն դիրքի համար սահմանել «Ոսկե գնդակ»։ Դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը եւ հարձակվողը պետք է առանձին գնահատվեն»,- գրել է Կասիլյասը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Կասիլյասը սրտի կաթված էր ստացել եւ վիրահատվել։ Նա դեռ չի վերադարձել խաղադաշտ, սակայն կարիերայի ավարտի մասին եւս չի հայտարարել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում