12:39  +04,  15 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանն ուժեղ էր թուրք Ջենք Իլդեմից

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի իրանցի Սարավիի հետ։

97 կգ քաշայինների ֆավորիտը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց թուրք Ջենք Իլդեմի հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Հիշեցնենք, որ Երկրորդ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը գոտեմարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանենի հետ եւ առավելության հասավ ժամանակից շուտ 10։0 հաշվով։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ջենք Իլդեմը։

Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ եւ պարտության մատնել 5։0 հաշվով։

72 կգ քաշայինների սփոփիչ գոտեմարտում 4։7 հաշվով պարտություն կրեց Մալխաս Ամոյանը եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ Մրցակիցը հարավկորեացի Ջիյոն Լին էր։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ