15:10  +04,  14 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մարզվել է «Սասուոլոյի» հետ խաղից առաջ (ֆոտո)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» «Օլիմպիական» ստադիոնում կընդունի «Սասուոլոյին»:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ «Ռոման» պատրաստվել է «Սասուոլոյի» հետ խաղին:

«Ռոման» երկրորդ տուրից հետո ունի 2 միավոր և 15-րդն է մրցաշարային աղյուսակում: «Սասուոլոն» 3 միավորով 11-րդ տեղում է:

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս