21:41  +04,  13 սեպտեմբերի, 2019

Իսպանիան և Արգենտինան՝ բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում

Չինաստանում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները:

Սեպտեմբերի 13-ին տեղի են ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպումները: Իսպանիան 95:88 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ, իսկ Արգենտինայի հավաքականը 80:66 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին:

Բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Պեկինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: