23:50  ,  13 սեպտեմբերի, 2019

Տուխել. Նեյմարը կմասնակցի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպմանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:

«Նեյմարն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Նա կմասնակցի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպմանը:

Վստահ եմ, որ Նեյմարն ամեն ինչ կանի ՊՍԺ-ին օգտակար լինելու համար: Պետք է հասկանանք, որ Նեյմարի մոտ խնդիրներ են առաջացել, և ֆուտբոլիստի համար այս ծանր պահին մենք պետք է նրա կողքին կանգնենք և միասին շարժվենք առաջ»,- Տուխելի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենց» ստադիոնում սեպտեմբերի 14-ին կմրցի «Ստրասբուրգի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English