16:40  ,  12 սեպտեմբերի, 2019

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Մարկինյոսին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է նոր համաձայնագիր կնքել թիմի բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսի հետ, հայտնում է L'Equipe-ն:

Նոր պայմանագրով ՊՍԺ-ն Մարկինյոսին ավելի բարձր աշխատավարձ կվճարի, որպեսզի 25-ամյա պաշտպանը չընդունի Թուրինի «Յուվենտուսի» առաջարկը:

Մարկինյոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Բրազիլացի պաշտպանը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին իտալական «Ռոմայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով