09:09  +04,  15 սեպտեմբերի, 2019

Մարալ Արթինը՝ ֆրանսիական «Լանս» տեղափոխվելու եւ Հայաստանի հավաքականի մասին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի 19-ամյա խաղացող Մարալ Արթինը տեղափոխվել է ֆրանսիական «Լանս»։ Նախկինում Մյունխենի «Բավարիայում» հանդես եկած Արթինն այս ամռանը համալրել էր Երեւանի «Ալաշկերտի» թիմը եւ մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթինը պատմեց Ֆրանսիա տեղափոխվելու եւ Հայաստանի հավաքականի հետ կապված ծրագրերի մասին։

«Տեղափոխվեցի Ֆրանսիայի առաջնություն․ նոր երկիր, նոր թիմ, նոր մարտահրավեր։ Իմ ընտանիքի օգնությամբ կկարողանամ կարեւոր քայլ կատարել առաջ։ Իմ գլխավոր խնդիրն է օգնել «Լանսին» դուրս գալ առաջին դիվիզիոն։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա հաջորդ տարի մեր առջեւ կդրվեն լուրջ խնդիրներ։

Հայաստանում կանանց ֆուտբոլն առաջընթաց է ապրում։ Այդ գործում մեծ ներդրում ունի Աննա Թադեւոսյանը։ Վստահ եմ, որ մոտ ապագայում կանանց Հայաստանի հավաքականը կխաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»,- նշեց Արթինը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով