20:07  ,  10 սեպտեմբերի, 2019

Մաուրիցիո Սարին վերսկսել է աշխատանքը «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին առողջական խնդիրների պատճառով դադար վերցնելուց հետո սեպտեմբերի 10-ին առաջին մարզումն է անցկացրել թիմում, հայտնում է Sky Italia-ն:

Սարիի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, ինչի պատճառով 60-ամյա մասնագետը ստիպված եղավ շուրջ 1 ամիս բացակայել աշխատանքից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է Սարիից, քանի որ իտալացի մասնագետը, չնայած առողջական խնդիրներին, շարունակում է չհետևել առողջությանը:

Մաուրիցիո Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է հունիսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում