22:13  +04,  9 սեպտեմբերի, 2019

Նադալ. Մեդվեդևը մեծ հեռանկար ունեցող թենիսիստ է

Աշխարհի երկրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը խոսել է US Open-ի եզրափակիչում իր մրցակից, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի հետ մրցախաղի մասին:

«Ֆիզիկապես և հոգեբանորեն մրցախաղի վերջին 3 ժամերը շատ դժվար էին: Դանիիլը պայքարեց մինչև վերջ և մոտ էր հաղթելուն: Այս անգամ նա պարտվեց, սակայն ես վստահ եմ, որ ապագայում Մեդվեդևը մեկ անգամ չէ, որ հաղթելու է այս մրցաշարում:

Դանիիլը երիտասարդ ու մեծ հեռանկար ունեցող թենիսիստ է: Նա կարողանում է պայքար մղել աշխարհի լավագույն թենիսիստների հետ և պարտության մատնել նրանց»,- Նադալի խոսքը մեջբերում է US Open-ի մամուլի ծառայությունը:

Ռաֆայել Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 4 ժամ 50 րոպե տևած պայքարում հաղթանակ է տարել Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ