20:32  ,  6 սեպտեմբերի, 2019

Ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել Մեսիի համար «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին մտածում է 2020 թվականի ամռանը «Բարսելոնայից» հեռանալու մասին, հաղորդում է CNN Deportes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա հարձակվողը ծրագրում է տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ Մեսին կատարել է իր առաջին ֆուտբոլային քայլերը:

Մեսին նախկինում բազմիցս հայտարարել է, որ «Բարսելոնայից» կհեռանա միայն «Նյուելզ Օլդ Բոյզ» տեղափոխվելու դեպքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»:

Մեսին «Նյուելզ Օլդ Բոյզում» հանդես է եկել 1994-2000 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում