00:38  ,  4 սեպտեմբերի, 2019

Կիելինին վիրահատվել է (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կիելինին սեպտեմբերի 3-ին վիրահատվել է, հաղորդում է AS-ը:

Կիելինին օգոստոսի 30-ին տեղի ունեցած մարզման ժամանակ ստացել էր աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք:

Նշվում է, որ 35-ամյա պաշտպանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 6 ամիս անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում