09:09  ,  4 սեպտեմբերի, 2019

#Corner. Հայկական ֆուտբոլը` նոր պատմության ճանապարհին, լյուքսեմբուրգյան հույզեր

NEWS.am Sport-ը ներկայացնում է  #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 44-րդ թողարկումը #CornerOnTour ձեւաչափով։

#Corner-ը մեկնեց Լյուքսեմբուրգ եւ ներկա եղավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղին Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» եւ Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» միջեւ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ավելացված ժամանակում հասել էր հաղթանակի 2։1 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվեց նույն հաշվով։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ չխփեցին։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեց «Դյուդելանժը», որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ Լյուքսեմբուրգից՝ ամենահետաքրքիրը խաղի շուրջ, հայ երկրպագուների երթ, քաղաքային ուղեւորություն, դրամատիկ հանգուցալուծում, անհավանական հույզեր։

Հաղորդումը պատրաստվել է Tashir Group-ի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս