17:25  ,  1 սեպտեմբերի, 2019

«Ուրարտուն» ձեռք է բերել ռուսաստանցի եւ վենեսուելացի հարձակվողների

Երեւանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկի հետ։ 28-ամյա հարձակվողի նախորդ ակումբը եղել է Էստոնիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լևադիան», որի կազմում Բուդնիկը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ, հայտնում է հակական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրարտուն» ձեռք է բերել նաեւ վենեսուելացի հարձակվող Խուան Կարլոս Ազոկարին։ 23-ամյա հարձակվողի նախորդ ակումբը եղել է Վենեսուելայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Դեպորտիվո լա Գուիրան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում