00:43  ,  1 սեպտեմբերի, 2019

«Յուվենտուսը» հաղթեց գերլարված պայքարում (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» «Ալյանս Յուվենտուս» ստադիոնում ընդունել էր «Նապոլիին»: Մաուրիցիո Սարիի ղեկավարած թիմին հաջողվեց դժվարին պայքարում 3 միավոր վաստակել:

Առաջին խաղակեսում «Յուվենտուսը» 3 րոպեում 2 գոլ խփեց. 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Դանիլոն, իսկ 19-րդ րոպեին թուրինյան ակումբի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը: 62-րդ րոպեին «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ գնդակն ուղարկեց «Նապոլիի» դարպասը: «Նապոլին» ընդամենը 2 րոպեում կարողացավ նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը: 66-րդ րոպեին իր թիմի առաջին գնդակը խփեց հույն պաշտպան Կոստաս Մանոլասը, իսկ 68-րդ րոպեին մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն խփեց խաղի 5-րդ գոլը: Խաղի 81-րդ րոպեին իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին «Նապոլիի» ծագումով սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի ինքնագոլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին»:

«Յուվենտուսը» 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Նապոլին» 3 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 4:3

Դանիլո, 16, Գոնսալո Իգուային, 19, Կրիշտիանու Ռոնալդու, 62, Կալիդու Կուլիբալի, 90+1 (ինքնագոլ) - Կոստաս Մանոլաս, 66, Իրվին Լոսանո, 68, Ջովանի Դի Լորենցո, 81

Image

Image

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում