Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ Հայտնի է Վարդան Մինասյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։
«Արարատ-Արմենիա»․ Աբակումով, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Կոջո, Համբարձումյան, Մալաքյան, Լիմա, Նարսինգ, Կոբյալկո։
«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան», որի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում