12:07  ,  29 օգոստոսի, 2019

«Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է Մաուրիցիո Սարիից

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» ղեկավարության և ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի մեջ խնդիրներ են առաջացել:

Ansa-ի հաղորդմամբ՝ Սարին, չնայած առողջական խնդիրներին, շարունակում է օգտվել ծխախոտից: «Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է, որ Սարին չի հետևում իր առողջությանը, քանի որ 60-ամյա մասնագետը առողջական խնդիրների պատճառով հաճախ է ստիպված լինում բաց թողնել թիմի մարզումները:

Մաուրիցիո Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում