15:20  ,  27 օգոստոսի, 2019

Մբապեն դիմել է ՊՍԺ-ի երկրպագուներին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով դիմել է ֆրանսիական ակումբի երկրպագուներին:

«Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Այսօրվանից ես սկսում եմ վերականգնողական աշխատանքները, որպեսզի հնարավորինս շուտ շարք վերադառնամ»,- գրել է Մբապեն:

20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանաթելերի պատռվածք։ Նախնական կանխատեսմամբ՝ ապաքինման համար կպահանջվի երեք-չորս շաբաթ։

Մբապեն վնասվածքը ստացել էր «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել էր 4։0 հաշվով։ Մբապեի համար այդ հանդիպումը 100-րդն էր Ֆրանսիայի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով