Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը հայտարարել է, որ ճիշտ չի համարում VAR համակարգի օգտագործումը ֆուտբոլում:
«VAR համակարգն օգնում է մրցավարներին ճիշտ որոշում ընդունել, սակայն ֆուտբոլիստները և երկրպագուները զրկվում են ամենակարևորից՝ հույզերից, որոնց համար նրանք այդքան սիրում են ֆուտբոլը:
Նույնիսկ վիճահարույց դրվագների կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարները վստահ չեն լինում ընդունած որոշման վրա»,- Գյունդոգանի խոսքը փոխանցում է The Sun-ը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3 խաղերում VAR համակարգի օգտագործման շնորհիվ մրցավարական որոշումներ են ընդունվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում