17:41  +04,  24 օգոստոսի, 2019

Տուխել․ Նեյմարը չի խաղա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր մասնակցությունը «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը։

«Նեյմարը առողջ է, լավ առաջընթաց է ունեցել վնասվածքից հետո վերականգնողական փուլում։ Այս շաբաթ նա լավ է աշխատել թիմի հետ, ինտենսիվ մարզումներ է անցկացրել՝ անտեսելով բոլոր խոսակցությունները։ Սակայն նրա եւ ակումբի հարաբերությունները մնում են նույնը։

Ակումբն ունի հստակ դիրքորոշում։ Նա չի խաղա, քանի դեռ վերջնական որոշում չկա նրա ապագայի վերաբերյալ։ Եթե ամեն ինչ հարթվի, ապա կխաղա «Թուլուզի» դեմ։ Այս ամենը լավ չի ազդում թիմի  վրա»,- Տուխելի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ Նեյմարը այս մրցաշրջանն էլ կանցկացնի ՊՍԺ-ում, որը բարձրացրել է նրա աշխատավարձը։

ՊՍԺ - «Թուլուզ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ