11:53  ,  23 օգոստոսի, 2019

Էմերի․ Մուստաֆիի եւ Էլնենիի համար լավագույնը կլինի դառնալ գլխավոր հերոսներ այլ թիմում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին թիմի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին եւ կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին հորդորել է մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը փոխել թիմը։

«Մուստաֆին ու Էլնենին գերազանց ֆուտբոլիստներ են, բայց հանգամանքների բերումով նրանք չեն ստանում անհրաժեշտ խաղաժամանակ եւ դժգոհ կլինեն դրանից։ Ես զրուցել եմ նրանց հետ այս թեմայով։ Նրանք գիտենք իրավիճակը։ Կարծում եմ՝ նրանց համար հիմա լավագույնը կլինի դառնալ գլխավոր հերոսներ այլ թիմում եւ գտնել նոր մարտահրավերներ»,- Էմերիի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Մուստաֆին ու Էլնենին «Արսենալում» են 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում