Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պահանջել է իտալական ակումբի ղեկավարությունից ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին:
Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» հույս ունի, որ «Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության համար գումար ստանալու նպատակով չի հրաժարվի վաճառել Վիդալին:
Չիլիի ազգային հավաքականը ներկայացնող կիսապաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում հրաժարվել Վիդալի ծառայություններից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում