Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր մրցաշրջանի մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ:
«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- «Ալաշկերտի» մամուլի ծառայությանն ասել է Գլիշիչը:
2015-2018-ին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Բոսնիա-Հերցեգովինայի «Ռադնիկում», որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 21 հոկտեմբերի
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի