09:05 21 օգոստոսի, 2019Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր մրցաշրջանի մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ:
«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- «Ալաշկերտի» մամուլի ծառայությանն ասել է Գլիշիչը:
2015-2018-ին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Բոսնիա-Հերցեգովինայի «Ռադնիկում», որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.