Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված
«Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում Մեդվեդեւը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ հաղթանակ տարավ 7:6 (7:3), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպեին։
Մեդվեդեւը կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մասթերս» շարքի տիտղոս։
Կիսաեզրափակիչում Մեդվեդեւը պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում