13:15  ,  18 օգոստոսի, 2019

ԱԱ․ Շանթ Խաչատրյանի կամային հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմի անդամ Շանթ Խաչատրյանը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 15։5 հաշվով կամային հաղթանակ է տարել թուրք Աբդուլ Սամեթ Բասարի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 18-ի երեկոյան։ Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Գիորգի Շոթաձեն։

Եզրափակիչում է նաեւ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, որը 6։0 հաշվով հաղթել է ռուսաստանցի Գեորգի Տիբիլովի նկատմամբ։ Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի թուրք Քերեմ Քամալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում