15:29  +04,  17 օգոստոսի, 2019

Գլենդելի թիմը՝ Համահայկական 7-րդ խաղերի չեմպիոն

Գլենդելի թիմը նվաճեց Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացված եզրափակիչում Գլենդելի թիմը 76:57 հաշվով հաղթեց Թեհրանի բասկետբոլիստուհիներին:

Երկու թիմերին երկրպագելու էին եկել Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցների մի մասը, բասկետբոլի կանանց թիմերը, բասկետբոլի սիրահարներ եւ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Չեմպիոնի կոչումը նվաճած Գլենդել թիմի անդամ Նաիրի Ասլանյանի խոսքով, թիմի համար հաղթանակը շատ կարեւոր էր եւ ոգեւորող:

«Հպարտ ենք, ուրախ ենք, որ չեմպիոն դարձանք: Մենք բոլորս շատ ուրախ ենք Հանահայկական խաղերի կազմակերպիչներից, որ մեզ, աշխարհի բոլոր հայերիս մի քանի օրով համախմբում է մեր հայրենիքում: Այսօր մարզադահլիճում մրցակիցներ էինք, բայց մարզադահլիճից դուրս ընկերներ ենք: Թեհրանի թիմը շատ ուժեղ մրցակից էր, եւ մենք մեծ դժվարությամբ հաղթեցինք նրանց»,- ասաց Նաիրի Ասլանյանը:

Համահայկական 7-րդ խաղերի բրոնզե մեդալակիրը Սպահանի թիմն է: Անմիջապես եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցավ բասկետբոլի կանանց մրցաշարի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: 1-3-րդ տեղերը գրաված թիմերին մեդալները հանձնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ալբերտ Բոյաջյանը: Չեմպիոն թիմը ստացավ նաեւ գավաթ:

Օգոստոսի 17-ին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա նաեւ բասկետբոլի տղամարդկանց եզրափակիչ հանդիպումը։ Չեմպիոնի կոչման համար կպայքարեն ամերիկյան Բեւերլի Հիլզ - Գլենդել թիմերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ