Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» oգոստոսի 16-ին պաշտոնապես ներկայացրել է ակումբի պահեստային համազգեստը՝ նախատեսված 2019/2020 մրցաշրջանի համար:
«Նոր համազգեստի դիզայնը խորհրդանշում է 1909 թվականին Անգլիայի գավաթում ակումբի 1:0 հաշվով տարած հաղթանակը «Բրիստոլ Սիթիի» նկատմամբ: Սենդի Տերնբուլի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին գավաթը նվաճեց պատմության մեջ»,- ասված է անգլիական ակումբի պաշտոնական կայքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը սև երանգի մեջ է:
Manchester United have released their third kit for the 2019/20 season. pic.twitter.com/PdxEbdyrQS
— Football Tweet (@Football__Tweet) August 16, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում