18:10  ,  15 օգոստոսի, 2019

Անգլիայի հավաքականի եւ «Արսենալի» նախկին աստղը հեռացվել է չորրորդ դիվիզիոնի թիմից

Անգլիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմփբելը հեռացվել է «Մաքլսֆիլդ Թաունի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է BBC-ն։ Նա նշանակվել էր ութ ամիս առաջ։

Անցած մրցաշրջանում թիմը կարողացավ 44-ամյա Քեմփբելի ղեկավարությամբ պահպանել տեղը չորրորդ դիվիզիոնում։

Քեմփբելը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2012-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում