17:02  ,  15 օգոստոսի, 2019

ՈւԵՖԱ․ Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է անցած տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Լավագույններն են Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 29-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում