Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» օգոստոսի 15-ին կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»։
Բուքմեյքերները ոչ մի կասկած չունեն, որ կհաղթի Պրեմյեր լիգան ներկայացնող թիմը։
«Վուլվերհեմփթոնի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․01 գործակցով։ «Փյունիկի» հաղթանակը ստացել է 30․00, ոչ ոքին՝ 14․00։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Առաջին խաղում 4։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում