Իտալական «Ռոման» համաձայնության է հասել անգլիական «Լիվերպուլի» հետ խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերի հարցում, հաղորդում է Evening Standard-ը։
30-ամյա ֆուտբոլիստը չի մեկնել «Լիվերպուլի» հետ Ստամբուլ Լոնդոնի «Չելսիի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 14-ին։
«Ռոման» Լովրենի համար կվճարի 16 միլիոն եվրո։ «Լիվերպուլում» նա չուներ մշտական խաղաժամանակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում