21:51  +04,  9 օգոստոսի, 2019

ԵԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Թբիլիսիում անցկացվող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 

Ոսկե մեդալի համար կպայքարեն 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ