09:09  ,  8 օգոստոսի, 2019

#Corner. Եվրո-2019-ը Երեւանում՝ 3 րոպեում, բացառիկ ռեպորտաժ Բուխարեստից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 42-րդ թողարկումը։

Երեւանում անցկացված Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը #Corner-ի այլընտրանքային դիտանկյունից։ Չեմպիոն է դարձել Իսպանիան։

#Corner-ն «Ալաշկերտի» հետ մեկնել էր Ռումինիա եւ ներկայացնում է ամենահետաքրքիրը Բուխարեստի «Ստյաուայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին։ 3։2 հաշվով հաղթել է Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը։

Երեւանի «Փյունիկը» հաղթահարել է չեխական «Յաբլոնեցի», «Արարատ-Արմենիան»՝ Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին» եւ պարտվեց 1։2 հաշվով։

Մեկնարկեց Հայաստանի առաջնությունը։  Մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը #Corner-ը ներկա եղավ Ազատության հրապարակում անցկացված «Նոա» ֆուտբոլային ակումբի տպավորիչ շնորհանդեսին։

Մարկոս Պիզելին ծանր վնասվածքից 9 ամիս անց վերադարձավ խաղադաշտ եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ղազախստանի առաջնությունում։ Ռումյան Հովսեփյանն առաջին գոլը խփեց Բուլղարիայի առաջնությունում։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով