09:09 8 օգոստոսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 42-րդ թողարկումը։
Երեւանում անցկացված Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը #Corner-ի այլընտրանքային դիտանկյունից։ Չեմպիոն է դարձել Իսպանիան։
#Corner-ն «Ալաշկերտի» հետ մեկնել էր Ռումինիա եւ ներկայացնում է ամենահետաքրքիրը Բուխարեստի «Ստյաուայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին։ 3։2 հաշվով հաղթել է Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը։
Երեւանի «Փյունիկը» հաղթահարել է չեխական «Յաբլոնեցի», «Արարատ-Արմենիան»՝ Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին» եւ պարտվեց 1։2 հաշվով։
Մեկնարկեց Հայաստանի առաջնությունը։ Մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը #Corner-ը ներկա եղավ Ազատության հրապարակում անցկացված «Նոա» ֆուտբոլային ակումբի տպավորիչ շնորհանդեսին։
Մարկոս Պիզելին ծանր վնասվածքից 9 ամիս անց վերադարձավ խաղադաշտ եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ղազախստանի առաջնությունում։ Ռումյան Հովսեփյանն առաջին գոլը խփեց Բուլղարիայի առաջնությունում։
Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.