Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»։
Հայկական թիմը ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ անցկացնում է նախախաղային մարզում։
Օգոստոսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված խաղը կմեկնարկի 20։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում