14:41  ,  27 օգոստոսի, 2012

19-ամյա հոկեյիստը ձերբակալվել է բռնաբարության համար

Օնտարիոյի հոկեյի լիգայում հանես եկող «Սոլթ Սենյթ Մերի» թիմի 19-ամյա ռմբարկու Նիկ Քազինզը ձերբակալվել է բռնաբարության կասկածով:

Քազինսը եւ նրա թիմակիցներ 18-ամյա Մարկ Պետակիոն, 19-ամյա Էնդրյու Ֆրիթչը օգոստոսի 24-ին սեռական հարաբերություններ են ունեցել մի կնոջ հետ: Տուժածը երկու օր անցա հայտնել է ոստիկանությանը, հաղորդում է  Philadelphia Inquirer-ը:

Նշենք, որ Քազինսը 2011թ. դրաֆթի երրորդ փուլում ընտրվել է «Ֆիլադելֆիայի» կողմից: 2012թ. մարտին ակումբը երեք տարվա պայմանագիր կնքեց նորեկի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English